Երկրում անխախտ կայունություն է, չուրախանաք, ամեն ինչ մնում է՝ ոնց կա, ու, ընդհանրապես, ի՞նչ փոփոխություն, հազիվ ենք հասել էս ճահճին, որտեղ և ջուր կա, և ձկներ չեն մնացել:
Մեր օրակարգում կառավարության, վարչապետի փոփոխության հարց ընդհանրապես դրված չէ՝ ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
Խորհրդարանում այսօր այն եզակի օրերից էր, երբ քննարկումները հիշեցնում էին, որ ԱԺ-ն իսկական քաղաքական ամբիոն է: Նախկին երկու վարչապետները փոխադարձ վիրավորանքների դաշտ անցան և հիշեցրին միմյանց պաշտոնավարման տարիները:
«Գագիկ Ծառուկյանն այլևս քաղաքականություն չի վերադառնա»,- պատասխանելով «Ազատության» հարցին՝ հայտարարել է ԲՀԿ նախկին նախագահը։ «Քաղաքականության էջը ինձ համար փակ է»,- ասաց Գագիկ Ծառուկյանը:
Դեռ երկար աշխարհի ու հայոց վրա կղողանջեն երկու միլիոն զոհերի սրբադասման ղողանջները: Ավետելու` նահատակաց արյունը դարեր ի վեր խոսում է մշտապես: Խոսքն ի սկզբանե է: Եվ Խոսքը Մարմին է առնում:
Եվ առավ:
Ըստ շրջանառվող լուրերի, Գագիկ Ծառուկյանը, որ անչափ ծանր էր տանում «կոշտ» ձևով քաղաքականությունից դուրս գալու ընթացքը, վերջին շրջանում բավականին լուրջ հոգևոր տրանսֆորմացիաներ է ապրել, սկսել է Աստծուն անչափ լուրջ վերաբերվել, հավատալ, աղոթել:
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Հայաստանում չէ, նրան արտերկրում վիրահատել են՝ ասել Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը՝ պատասխանելով հարցին, թե երկրորդ նախագահը ապրիլի 24-ին կայցելի՞ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:
Թռիչքներն արգելելով անհնար է չեղարկել փաստը, որը 100 տարի առաջ հայ քրիստոնյաների դեմ սարսափելի հանցագործություն է իրագործվել, և որ դա իրականացրել են թուրքերը՝ Բանյա Լուկա քաղաքի (Բոսնիայի և Հերցեգովինայի կազմում Սերբական Հանրապետության մայրաքաղաք) օդանավակայանում լրագրողներին հայտարարել է հանրապետության նախագահ Միլորադ Դոդիկը:
ԱԺ-ն այսօր արտահերթ նիստում միաձայն ընդունեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ հայտարարություն՝ 113 կողմ ձայներով, դեմ և ձեռնպահ չեղավ: Քվեարկությանը հետևեցին ծափահարություններ: Ըստ հայտարարության՝ ՀՀ Ազգային ժողովը.
Ստրասբուրգում ԵԽԽՎ նիստում ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը բարձրացրել է Հայոց ցեղասպանության հարցը, նշելով, որ որևէ քաղաքական կամ տնտեսական շահ չպիտի վեր լինի պատմական ճշմարտությունից և պատմական փաստերը գումարով չեն հերքվում, իսկ մարդկային հիշողությունը ջնջել հնարավոր չէ:
Մեր ներկա վիճակն ու անկախություն կոչեցյալ ժամանակահատվածում մեր քաղաքականությունը կարող է կարճ ձևով բնութագրվել որպես ամնեղսունակ ու շուստրի քայլերով, երբեմն էլ վազքով դեպի հերթական փոսը գնալու ընթացք։
Նման իրավիճակում մեր գիտակցությանը չի հասնում այն բանը, որ մեր ընթացքը ուրիշների գոյապայքարի հետևանք է՝ հիմնականում անկախ մեզնից...